Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Չարորակ նորագոյացությունների աճ է արձանագրվում

Չարորակ նորագոյացությունների աճ է արձանագրվում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, երրորդ հազարամյակի սկզբում ամբողջ աշխարհում տարեկան ախտորոշվել է չարորակ ուռուցքով հիվանդության միջին հաշվով 10 մլն, մահվան 6 մլն դեպք:

 

Նախնական հաշվարկներով` 2020-ին առաջնային հիվանդների թիվը կկազմի 20, մահացածներինը` 12 մլն, հիվանդների ընդհանուր թվում թոքի քաղցկեղը կկազմի 12,3%, կրծքագեղձինը` 10,4%, հաստ աղիքինը` 9%:

Չարորակ նորագոյացություններով հիվանդացության աճի բարձր տեմպեր են գրանցվում նաև Հայաստանում: Ասենք, որ 1995-ից այդ ցուցանիշի միջին տարեկան աճը կազմել է 3,2%: Հայաստանում քաղցկեղի առավել հաճախակի հանդիպող տեղակայումներն են եղել շնչափողը, բրոնխները, թոքերը (17%), կրծքագեղձը (13,9%), միզային համակարգը (10,4%), կանացի սեռական օրգանները (8,5%), ստամոքսը (8,5%): Մնացած 41,7%-ը կազմել են քաղցկեղի այլ տեղակայումները: Չարորակ նորագոյացություններով հիվանդացության վերլուծությունը ցույց է տվել, որ առավել հաճախ ախտահարվում են մարսողական համակարգի օրգանները` 26,3%:

Հանրապետության բնակչության` ուռուցքներով հիվանդացության կանխորոշման հաշվարկները ցույց են տվել, որ 2025-ին կարելի է կանխատեսել քաղցկեղով հիվանդացության աճ (11250 դեպքով), այսինքն` 2007թ. հետ համեմատած այն կկազմի 54.2%, ընդ որում` տղամարդկանց շրջանում կարձանագրվեն թոքերի, շագանակագեղձի, հաստ աղիքի, միզապարկի, իսկ կանանց` կրծքագեղձի, հաստ աղիքի, թոքի քաղցկեղով հիվանդացության առավել մեծ աճ:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. endokrinology-md.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ